ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմ
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 23-ին պատժամիջոցների ցանկում է ներառել ավելի քան երկու տասնյակ ընկերությունների և անձանց։ Վաշինգտոնի գնահատմամբ՝ նրանք իրանական բանկերին և արտահանողներին օգնել են արտարժույթ ստանալ՝ շրջանցելով գործող սահմանափակումները։
Ցանկում կան իրանական տարադրամի փոխանակման ընկերություններ, դրանց ղեկավարներ և արտասահմանում գրանցված միջնորդներ։ Նախարարության տվյալով՝ Դուբայում, Հոնկոնգում և Թուրքիայում գործող ընկերությունների միջոցով իրանցի հաճախորդների համար կատարվել են միլիարդավոր դոլարների փոխանցումներ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է սահմանափակել այդ ցանցերի աշխատանքը։ Նախարարությունը զգուշացրել է նաև օտարերկրյա միջնորդներին․ պատժամիջոցները շրջանցելուն աջակցելու դեպքում նրանք կարող են զրկվել ամերիկյան ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը