ԱՄՆ-ը հետաքննում է Իրանի հնարավոր առնչությունը նավերի դեմ տասնյակ կիբեռհարձակումներին
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Իրանի հնարավոր մասնակցությունը նավերի դեմ իրականացված տասնյակ կիբեռհարձակումներին։ «The Wall Street Journal»-ի հաղորդմամբ՝ հարձակումների թիրախ կարող էր դառնալ մինչև 50 նավ, որոնք տեղափոխում էին նավթ, հեղուկացված նավթային գազ, քիմիական նյութեր և այլ վտանգավոր բեռներ։
Ամերիկյան պաշտոնյաների փոխանցմամբ՝ որոշ նավեր կիբեռհարձակումներից հետո ստացել են պայթեցման սպառնալիքներ, փրկագին պահանջող հաղորդագրություններ և նախազգուշացումներ՝ ԱՄՆ արտադրության ապրանքներ չտեղափոխելու վերաբերյալ։ Հետաքննության շրջանակում ուսումնասիրվում է նաև նավագնացության ոլորտում լայնորեն կիրառվող Fortinet երթուղիչների անվտանգության խոցելիության շահագործումը։
Իրանը դիտարկվում է որպես հիմնական կասկածյալ, սակայն Ռուսաստանը նույնպես հայտնվել է ամերիկյան քննիչների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ Իրանի մասնակցությունը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել։ ԱՄՆ առափնյա պահպանության կիբեռանվտանգության մասնագետներն արդեն ուղարկվել են առնվազն չորս նավ՝ համակարգերը ստուգելու և հնարավոր սպառնալիքները գնահատելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը