Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչուն
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերը հայտնել են, որ Ուկրաինայի արևմուտքի վրա ռուսական գիշերային հարձակման ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակով մտել է Լեհաստանի օդային տարածք։ Լեհ զինվորականները հետևել են դրա թռիչքին և ստացել այն խոցելու թույլտվություն։
Երբ անօդաչուն փոխել է ուղղությունն ու շարժվել դեպի արևելք, հրամանատարությունը որոշել է կրակ չբացել։ Լեհական կողմի բացատրությամբ՝ խոցված սարքի բեկորները կարող էին վտանգել բնակիչներին։
Սա մի քանի օրվա ընթացքում երկրորդ նման միջադեպն էր։ Նախորդ ուրբաթ, ըստ Լեհաստանի դատախազության, երկրի տարածքում երեք ռուսական թևավոր հրթիռ էր ընկել։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն որոշել էր Լեհաստան ուղարկել վաղ նախազգուշացման ռադարային ինքնաթիռ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը