Զապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 24-ի գիշերը ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում երկու մարդ է զոհվել։ Մարզային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայլո Սեմիկինի թարմացված տվյալով՝ վիրավորվել է 32 մարդ։
Վիրավորների թվում չորս երեխա կա։ Ամենափոքրը դեռ մեկ տարեկան չկա, մյուսները 4, 6 և 16 տարեկան են։ Առավոտյան ավելի վաղ հաղորդվել էր 22 վիրավորի մասին։ Մարզային իշխանությունները թիվը ճշտել են հաջորդ ժամերին։
Սեմիկինի փոխանցմամբ՝ մասնավոր տուն է ավերվել, իսկ հինգհարկանի բնակելի շենքը մասամբ է փլուզվել։ Վնասվել են նաև հարակից տներ, ավտոմեքենաներ և տրանսպորտային ենթակառուցվածքի մի օբյեկտ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը