Կիևի համար նախատեսված մոտ 60 հրթիռ դեռ սպասում է Պենտագոնի թույլտվությանը
Աշխարհ
Ուկրաինայի համար նախատեսված «Պատրիոտ» համակարգերի շուրջ 60 կալանիչ հրթիռ դեռ չի առաքվել։ Նոյեմբերի 24-ին Financial Times-ը, վկայակոչելով երկու ուկրաինացի պաշտոնյայի և հարցին ծանոթ ևս մեկ աղբյուրի, հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեռ չի հաստատել փոխանցումը։
Հրթիռների մի մասը եվրոպական երկրների պահեստներում է։ Գնումները ֆինանսավորում են Կիևի արևմտյան դաշնակիցները, սակայն ամերիկյան արտադրության հրթիռները նույնիսկ Եվրոպայից վերաարտահանելու համար անհրաժեշտ է Վաշինգտոնի թույլտվությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է թույլատրել գործընկերների արդեն վճարած հրթիռների առաքումը։ Պենտագոնը թերթին հայտնել է, որ Ուկրաինային աջակցելու ամերիկյան քաղաքականությունը չի փոխվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը