Բրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան
Բլոգոսֆերա
Բրեդ Փիթը նոյեմբերի 23-ին չի մասնակցել Քլիֆ Բութի մասին իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերային։ Կազմակերպիչները հայտնել են, որ դերասանը հիվանդացել է գրիպով, և նրան խորհուրդ են տվել չճանապարհորդել։ Լոնդոնում նա կարմիր գորգին պետք է հայտնվեր ռեժիսոր Դևիդ Ֆինչերի և դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկիի հետ։
«The Further Mis-Adventures of Cliff Booth» ֆիլմում Փիթը կրկին մարմնավորում է կասկադյոր Քլիֆ Բութին՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի հերոսին։ Այս անգամ ևս սցենարը գրել է Տարանտինոն, իսկ պատմությունը տեղափոխվել է 1977 թվականի Լոս Անջելես՝ առաջին ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց։
Հանդիսատեսը ֆիլմը նախ կտեսնի մեծ էկրանին։ Netflix-ի պաշտոնական ժամանակացույցով՝ նոյեմբերի 25-ին սկսվում են երկշաբաթյա ցուցադրությունները IMAX կինոթատրոններում, իսկ դեկտեմբերի 23-ին ֆիլմը հասանելի կդառնա նաև հարթակում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը