Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի
Աշխարհ
Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են նվազել․ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 88,68 դոլարի՝ մոտենալով վերջին երեք ամսվա նվազագույն ցուցանիշներին։ ԱՄՆ-ի WTI տեսակի նավթն էլ էժանացել է՝ հասնելով շուրջ 80 դոլարի։
Գների անկման հիմնական պատճառներից են նավթի համաշխարհային առաջարկի ավելացման սպասումները և շուկայում հնարավոր ավելցուկի վերաբերյալ մտահոգությունները։ Լիբիայում վերսկսվել է երկրի խոշորագույն՝ Շարառա նավթահանքից հում նավթի մատակարարումը, ինչը լրացուցիչ առաջարկ է ապահովում միջազգային շուկայի համար։
Նավթի էժանացմանը նպաստել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ սպասումները։ Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հետ կապված վտանգները շարունակում են պահպանվել՝ շուկայի համար ստեղծելով հակադիր ճնշումներ։
Reuters-ի տվյալներով՝ նոյեմբերի 24-ի առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ը նվազել էր 0,7 տոկոսով՝ հասնելով 88,71 դոլարի։ Գնանշումները տարբեր պահերի փոքր-ինչ տարբերվել են, իսկ նոյեմբերի 23-ին Brent-ի գինը փակվել էր 89,37 դոլարի մակարդակում՝ 3,46 տոկոս անկումից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը