Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
Մայրամուտին մեկնարկող բացօթյա համերգին նվագախմբի հնչողությունն ու մաեստրո Բոչելիի ձայնը կմիավորվեն Պետրայի յուրահատուկ միջավայրում՝ հանդիսատեսին պարգևելով բարձրակարգ երաժշտական երեկո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266467


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը