Մելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասին
Աշխարհ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ նոր պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ։
Նոյեմբերի 23-ին Սպիտակ տանը՝ Սուրբ Ծննդյան տոնածառի ժամանման արարողության ժամանակ, լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք նոր պայմանավորվածությունների վերաբերյալ առաջընթաց կա։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,– պատասխանել է Մելանյա Թրամփը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Նոյեմբերի 20-ին Fox News-ին տված հարցազրույցում նա հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև դեկտեմբերի 25-ը կկարողանան համաձայնության գալ նոր հրադադարի շուրջ։ Մելանյայի խոսքով՝ բանակցություններն արդեն ընթանում են, իսկ պայմանավորվածության հասնելը կախված է երկու կողմերի պատրաստակամությունից։
ԱՄՆ առաջին տիկինը նաև հիշատակել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրում իրականացված մարդասիրական գործողությունը, որի ընթացքում, նրա փոխանցմամբ, շուրջ 800 մարդ է տարհանվել։ Նոյեմբերի 5-ին նա Սպիտակ տանը հյուրընկալել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ այդ գործողության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը