Էրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրում
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 23-ի երեկոյան՝ կառավարության նիստից հետո, հայտարարել է, որ մտադիր է քրդական զինված հակամարտության կարգավորման գործընթացը շարունակել քաղաքական և հասարակական հնարավորինս լայն աջակցությամբ։
Էրդողանը հիշեցրել է գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությանը խորհրդարանում տրված 467 կողմ ձայնը։ Նրա խոսքով՝ զենքից ու բռնությունից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքական ճանապարհով լուծել նաև երկրի արևելքի և հարավ-արևելքի բնակիչներին հուզող հարցերը։ Նույն օրը քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը հաստատել է, որ Իմրալը կղզու բանտում բարելավվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պահման պայմանները։ Կուսակցությունը կոչ է արել նրան հնարավորություն տալ խաղաղության գործընթացի մասին անմիջապես խոսել հանրության ու մամուլի հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը