Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրել
Աշխարհ
Նոյեմբերի 24-ի առավոտյան մի քանի ռուսական ռազմական ինքնաթիռներ մոտեցել են Հարավային Կորեայի Ուլլընգ կղզուն։ Հարավկորեական զինուժը կործանիչներ է օդ բարձրացրել, իսկ կղզու բնակիչներին հորդորել են պատսպարվել ստորգետնյա տարածքներում կամ շենքերում։
Սեուլի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ավելի ուշ հստակեցրել է, որ ինքնաթիռները մտել էին հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Այդ գոտին տարածվում է նաև երկրի ինքնիշխան օդային տարածքից դուրս։ Հարավային Կորեայի օդային սահմանը, ըստ զինվորականների, չի խախտվել։
Տեղական իշխանությունների ծանուցումներից մեկում ինքնաթիռները սխալմամբ ներկայացվել էին որպես հավանաբար հյուսիսկորեական։ Ահազանգը մի քանի րոպե անց չեղարկվել է, իսկ զինվորականները հայտնել են, որ ռուսական ինքնաթիռները հեռացել են գոտուց։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը