Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարով
Աշխարհ
Նոյեմբերի 23-ին, երբ Ջենսեն Հուանգը վերադարձավ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին, ընկերության բաժնետոմսերը մեկ օրում թանկացան 31,5 տոկոսով։ Դոնալդ Թրամփը CNBC-ին ասել է, որ անձամբ խոսել է ընկերության ղեկավարության հետ և համոզել վերադարձնել Հուանգին։ Բաժնետոմսերի թանկացումից կարող էր շահել նաև ԱՄՆ նախագահը։
Financial Times-ը հաշվարկել է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Թրամփին կարող էր պատկանել Nvidia-ի 32 հազարից մինչև 370 հազար բաժնետոմս։ Եթե նա պահպանել է այդ փաթեթը, ապա նոյեմբերի 23-ի առևտրային նստաշրջանի ընթացքում դրա արժեքը կարող էր աճել 1,3 միլիոնից մինչև 15 միլիոն դոլարով։
Գնահատականի այդքան լայն միջակայքը բացատրվում է հայտարարագրի ձևով․ բաժնետոմսերի առքուվաճառքը նշված է գումարային միջակայքերով։ Նոյեմբերի 5-ին ներկայացված վերջին հաշվետվությունն ընդգրկում է միայն մինչև սեպտեմբերի վերջը կատարված գործարքները։ Ուստի բաց է մնում երկու հարց՝ քանի բաժնետոմս ուներ Թրամփը Հուանգի վերադարձի օրը և արդյոք վաճառքով շահույթ է ստացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը