Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի 

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տարածաշրջանային անվտանգության շուրջ ձևավորված նոր հռետորաբանության պայմաններում, երբ պաշտոնական մակարդակով հաճախ է հնչում խաղաղության հաստատման մասին թեզը, փաստացի գործընթացները ստիպում են ավելի զգուշավոր ու սթափ գնահատականներ տալ։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե 2025 թվականից տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, Ադրբեջանի ֆինանսական և արտաքին քաղաքական քայլերը ցույց են տալիս, որ ռազմական գործոնը շարունակում է մնալ Բաքվի ռազմավարության առանցքում, իսկ բանակցային օրակարգին զուգահեռ կուտակվում են նոր ճնշման լծակներ։

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը հստակ ազդակ է տալիս ռազմականացման շարունակականության մասին։ Պաշտպանական ուղղությամբ նախատեսված միջոցները կազմում են ամբողջ բյուջեի մոտ 21%-ը, ինչը, ըստ վերլուծական գնահատականների, ռազմական ծախսերի պատմական առավելագույն մակարդակն է։ Թեև նախորդ տարվա պլանի համեմատ աճի տեմպը համեմատաբար չափավոր է (1,1%), իսկ 2025 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կազմում է 9,3%, առավել ուշագրավ է ծախսերի կառուցվածքը։ Այս փուլում շեշտը դրվում է ոչ միայն ընթացիկ կարիքների՝ աշխատավարձերի ու պարենի ապահովման վրա, այլև երկարաժամկետ կարողությունների ձևավորման։ Ռազմական բյուջեի մոտ 60 %-ն ուղղվում է նոր զինատեսակների ձեռքբերմանն ու բանակի արդիականացմանը։ Նման կառուցվածքը վկայում է, որ Բաքուն ձգտում է պահպանել և խորացնել ռազմատեխնիկական առավելությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ Հայաստանի ուղղությամբ ուժային ճնշման հնարավորությունը, թե՛ Իրանի շուրջ զարգացող լարվածության և հնարավոր ռազմական սրացումների սցենարները։

Ռազմական պատրաստությանը զուգահեռ՝ ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ պահպանվում են թե՛ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, թե՛ խաղաղության գործընթացը ձգձգելու վերաբերյալ մեղադրանքները։ Դրանց կողքին առավել ակտիվորեն է շահարկվում անհետ կորածների և 2020–2023 թվականների ականապատ դաշտերի քարտեզների հարցը։

Այս թեմայի շուրջ հնչող թվերն ու շեշտադրումները վերջին տարիներին պարբերաբար թարմացվել են՝ սկսած 2023 թվականի օգոստոսյան ու սեպտեմբերյան հայտարարություններից, երբ Հիքմեթ Հաջիևը հումանիտար տվյալները կապում էր հետպատերազմյան կարգավորման հետ և մեղադրանքներ հնչեցնում գերեզմանների վայրերը թաքցնելու վերաբերյալ, իսկ Ալիևը խոսում էր 3890 անհետ կորածի մասին, մինչև 2025-ի հոկտեմբերին Բաքվում կայացած համաժողովում նշված շուրջ 4000 անհետ կորածի ու 29 զանգվածային գերեզմանի ցուցանիշները։ Այնուհետև 2026 թվականի հունիսին Հիքմեթ Հաջիևը հրապարակեց արդեն նոր տվյալներ՝ ներկայացնելով 4009 անհետ կորածի և 32 զանգվածային գերեզմանի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտնելով 889 մասունքի հայտնաբերման և 313 անձի ինքնության պարզման մասին։ Այժմ արդեն պահանջներ են հնչում ևս ավելի քան 200 ենթադրյալ գերեզմանների վերաբերյալ տվյալների տրամադրման ուղղությամբ։ Թեև այս պահանջները դեռևս պաշտոնապես չեն ձևակերպվել որպես պայմանագրի ստորագրման ուղղակի նախապայման՝ ի տարբերություն սահմանադրական փոփոխության հարցի, դրանց պարբերական արծարծումը՝ ներառյալ Հիքմեթ Հաջիևի ակտիվ հրապարակային դիրքորոշումները միջազգային հարթակներում, ունի հստակ նպատակ։ Հումանիտար թեմաները գործնականում ծառայում են որպես ճկուն քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Բաքվին ցանկացած պահի ուժեղացնել ճնշումը Երևանի վրա և միջազգային հանրության առջև ձևավորել խոչընդոտող կողմի կերպար։

 Այս պատկերն առավել սուր է ընդգծվում այն իրողության ֆոնին, երբ Հայաստանն արդեն երեկ հրապարակել է նոր Սահմանադրության նախագծի տեքստը, ինչն, ըստ էության, տեղավորվում է Ալիևի բարձրաձայնած պահանջների տրամաբանության մեջ, սակայն դա ամենևին չի հանգեցնում Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի սպասարկման։ Ընդհակառակը, ինչպես ցույց են տալիս ռազմաբյուջետային թվերը, պաշտպանական ծախսերի ռեկորդային բաժինը բյուջեում և դրանց շուրջ 60 %-ի ուղղումը սպառազինության ու արդիականացման վրա, Բաքուն շարունակում է ուժային կուտակումը, իսկ դրան զուգահեռ առաջ է մղում նորանոր պահանջներ՝ ընդհուպ մինչև Հաագայի հետ կապված հնչեցված հարցադրումները, ինչը հստակ ցույց է տալիս, որ առկա պահանջների բավարարումը չի փակում ճնշման շղթան, այլ բացում է հաջորդի ճանապարհը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԽաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգըՇարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին
Ամենադիտված