Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը
Աշխարհ
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը նոյեմբերի 23-ին կրկին զեկուցել է թագավոր Ֆիլիպին՝ երկրի 2027 թվականի պետական բյուջեի շուրջ շարունակվող փակուղու մասին։ Կոալիցիոն կառավարության ներսում համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել, իսկ վարչապետի ներկայացրած նոր առաջարկը մերժվել է «Vooruit» կուսակցության կողմից։
Վեճի առանցքում շուրջ 10 միլիարդ եվրոյի խնայողությունների ծրագիրն է։ Դե Վևերն առաջարկում է կրճատել պետական ծախսերը, այդ թվում՝ առողջապահության և սոցիալական ոլորտներում, մինչդեռ ֆլամանդական սոցիալիստները պահանջում են, որ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնեն բարձր եկամուտ ունեցողներն ու խոշոր կարողությունների տեր անձինք։
Նոյեմբերի 23-ին վարչապետը թագավորական պալատ էր ներկայացել այս ամսվա չորրորդ անգամ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա կոալիցիայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետ է սահմանել հաջորդ տարվա բյուջեի շուրջ համաձայնության հասնելու համար։ Հակառակ դեպքում կառավարության գործունեությունը կարող է լուրջ ճգնաժամի առաջ կանգնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը