Իրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը
Աշխարհ
Իրանը ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության հասնելու կարևոր պայման է համարում ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում։ Թեհրանը նաև պահանջում է վերացնել իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակումը և չեղարկել պատժամիջոցները։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Թեհրանի առաջադրած պահանջները։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է արագ քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցի վերաբացման ուղղությամբ, եթե ԱՄՆ-ը կատարի իր պայմանները։
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված շփումները շարունակվում են, սակայն կողմերի միջև վերջնական համաձայնության հասնելու մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը