Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովը նախատեսում է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Սահմանափակումների նոր առաջարկը հիմնականում ուղղված է ռուսական ֆինանսական համակարգին և պատժամիջոցների շրջանցման մեխանիզմներին։
Նախատեսվող միջոցները կարող են ընդգրկել ռուսական բանկեր, կրիպտոարժութային հարթակներ, նավթի տեղափոխմամբ զբաղվող այսպես կոչված ստվերային նավատորմը, ինչպես նաև երրորդ երկրների ընկերություններ, որոնք Մոսկվային օգնում են ձեռք բերել արգելված ապրանքներ։
Սա առաջին փաթեթը կլինի Եվրահանձնաժողովում պատժամիջոցների վերահսկման հատուկ ստորաբաժանման ստեղծումից հետո։ Բրյուսելն ակնկալում է անդամ երկրների համաձայնությանը հասնել մինչև Սուրբ Ծնունդ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը