Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում
Աշխարհ
Իսրայելի «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը պատրաստվում է անսպասելիորեն հայտարարել նոր կառավարության ձևավորման մասին և մեկ-երկու օրվա ընթացքում այն ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը։ Նրա նպատակն է հնարավորինս արագ հաստատել նոր կառավարությունը՝ կանխելով քաղաքական ճնշումներն ու գործընկերների հնարավոր հրաժարումները։
Այզենկոտը փորձում է փոխարինել Իսրայելի ժամանակավոր վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Սակայն նրա ղեկավարած դաշինքը խորհրդարանում ունի ընդամենը 48 պատգամավոր՝ անհրաժեշտ 61-ի փոխարեն։ Այդ պատճառով քննարկվում է նաև փոքրամասնության կառավարություն ստեղծելու տարբերակը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը