Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի մասնակցությամբ քառակողմ խաղաղության բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ գործընկերները ցանկանում են հանդիպումն անցկացնել մինչև Սուրբ Ծնունդ, սակայն Կիևը պատրաստ է բանակցել նույնիսկ ավելի վաղ։
Բեռլինում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովին դիմելիս Զելենսկին ընդգծել է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն հստակ օրակարգ։ Բանակցությունների գլխավոր հարցերից մեկը պետք է լինի հետպատերազմյան անվտանգության համակարգը։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը կասկածի տակ է դրել դաշինքի հավաքական պաշտպանության սկզբունքին նման երաշխիքների արդյունավետությունը։ Նա պահանջել է հստակեցնել, թե որ երկրները կօգնեն Ուկրաինային նոր հարձակման դեպքում, ինչ ուժեր կտեղակայվեն նրա տարածքում և ինչպես կգործեն այդ պարտավորությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը