Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Համաշխարհային Մամուլ
Գերմանական WDR և NDR հեռարձակողներն ու Süddeutsche Zeitung թերթն այսօր հրապարակել են համատեղ հետաքննություն։ Ըստ դրա՝ արևմտյան հետախուզական ծառայությունները գնահատում են, որ Ռուսաստանը կարող է մինչև տարեվերջ ուղեծիր արձակել միջուկային մարտագլխիկ կրող «Սպուտնիկ-Ս» արբանյակը։ Լրագրողների տեղեկություններով՝ գնահատականի մասին իրազեկվել են Գերմանիայի կառավարությունը և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ։
Արձակման մասին հաստատված տեղեկություն չկա։ Reuters-ի հրապարակման պահին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը և Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը չէին մեկնաբանել նոր տվյալները։ 2024-ին Մոսկվան հերքել էր տիեզերքում միջուկային զենք տեղակայելու ծրագրի մասին ամերիկյան պնդումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը