Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով
Աշխարհ
Բելգիայում համազգային գործադուլն այսօր առավոտից խաթարել է օդային հաղորդակցությունը։ Բրյուսելի և Շառլերուայի օդանավակայանները չեղարկել են տեղական ժամանակով ժամը 07։00-ից մինչև 21։00-ը նախատեսված ժամանող և մեկնող ուղևորատար չվերթները։ Գործադուլին միացել է նաև օդային երթևեկության կարգավարների մի մասը։ Այդ ժամերին պահպանվում է արտակարգ և անվտանգության հետ կապված թռիչքների սպասարկումը։
Միայն Բրյուսելի օդանավակայանն այսօր սպասում էր շուրջ 59 500 ուղևորի։ Մայրաքաղաքում արհմիությունների ցույցը սկսվել է առավոտյան ժամը 10-ին․ մասնակիցները բողոքում են կառավարության ծախսերի կրճատման դեմ։ Քաղաքային տրանսպորտն աշխատում է սահմանափակ գրաֆիկով, իսկ ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացնում են տոմսերի վերամրագրման հնարավորությունների մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը