Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հավաքված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին տեսաուղերձով հայտնել է, որ Կիևը պատրաստ է արդեն վաղը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Խոսքը Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական կողմի մասնակցությամբ հանդիպման մասին է։ Զելենսկու խոսքով՝ գործընկերները ցանկանում են այն անցկացնել մինչև Սուրբ Ծնունդը։ Հանդիպման օր դեռ չի նշանակվել։
Կիևի համար գլխավոր հարցն այն է, թե պատերազմի ավարտից հետո ով և ինչպես է երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունը։ Զելենսկին առաջարկել է օրակարգը համաձայնեցնել մինչև հանդիպումը։ Միաժամանակ նա դաշնակիցներին խնդրել է օգնել ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ձմռանն ընդառաջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը