Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Հասարակություն
Դանիայի կառավարությունն այսօր երկու կուսակցությունների հետ համաձայնության է եկել դպրոցներում անձնական բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու շուրջ։ Նախագիծն ընդգրկում է մինչև 10-րդ դասարանը ներառյալ և տարածվում է թե՛ դասերի, թե՛ ընդմիջումների վրա։ Դպրոցի տնօրենը կորոշի՝ առավոտյան հավաքե՞լ հեռախոսները, թե՞ թույլ տալ, որ երեխաները դրանք անջատած պահեն պայուսակներում։
Փոփոխության պատճառներից մեկը դպրոցականների սեփական փորձն է․ 2025-ի միջազգային գնահատման ժամանակ դանիացի աշակերտների 36 տոկոսը նշել է, որ բնագիտական առարկաների դասերի մեծ մասի կամ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում թվային սարքերը շեղում են իրենց ուշադրությունը։ Օրինագիծը նախատեսվում է ներկայացնել խորհրդարան, որպեսզի արգելքը գործի 2027–2028 ուսումնական տարվանից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը