Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»
Տնտեսություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հրապարակված Le Figaro-ի հարցազրույցում ասել է, որ եթե ֆինանսական շուկաների անկայունությունը պահպանվի մինչև հունվար, արժե վերադառնալ բյուջեի «ոսկե կանոնի» գաղափարին։ Քննարկման հիմքում 2011-ի սահմանադրական նախագիծն է, որն այն ժամանակ հավանության էին արժանացրել խորհրդարանի երկու պալատները, բայց որն այդպես էլ ուժի մեջ չէր մտել։ Ֆրանսիայի պետական պարտքն այժմ կազմում է համախառն ներքին արդյունքի շուրջ 119 տոկոսը։
Նախագծով Ֆրանսիան առնվազն երեք տարվա համար նախապես կսահմաներ պետական ծախսերի, եկամուտների և բյուջեի հաշվեկշռի տարեկան թիրախներ։ Սահմանադրական խորհուրդը կկարողանար կասեցնել դրանց հակասող օրենքները։ Նախագիծը Սահմանադրության մաս դարձնելու համար անհրաժեշտ է հանրաքվե կամ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ ձայների երեք հինգերորդը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը