Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Աշխարհ
Տաջիկստանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր Հռոմի կանոնադրությունից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին վկայում է ՄԱԿ-ի պայմանագրերի հավաքածուում հրապարակված պաշտոնական ծանուցումը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Դուշանբեի ծանուցումն ստացվել է 2026 թվականի նոյեմբերի 20-ին։ Սակայն որոշումն ուժի մեջ կմտնի միայն 2027 թվականի նոյեմբերի 20-ին։ Մինչ այդ Տաջիկստանը շարունակում է մնալ Հռոմի կանոնադրության մասնակից պետություն և պահպանել դրանից բխող պարտավորությունները։
Եվրամիությունը նոյեմբերի 22-ին ափսոսանք է հայտնել Դուշանբեի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով Միջազգային քրեական դատարանի դերը միջազգային արդարադատության և ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ապահովման գործում։ ԵՄ-ն նաև կոչ է արել Տաջիկստանին վերանայել իր որոշումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը