Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը
Գիտություն և Մշակույթ
Քեմբրիջշիրում առաջին կանայք արդեն միացել են բրիտանական փորձարկմանը, որը պարզելու է՝ արդյոք արհեստական բանականությունը կարող է օգնել բժիշկներին մամոգրաֆիայի պատկերներում ավելի վաղ նկատել կրծքագեղձի քաղցկեղի նշանները։ Հետազոտությանը նախատեսվում է ներգրավել մոտ 700 հազար կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 30 կենտրոնում։
Կնոջ համար հետազոտությունն անցնելու է սովորականի պես։ Նորությունը սկսվում է նկարահանումից հետո․ ծրագիրը կօգնի փնտրել այնքան փոքր փոփոխություններ, որոնք դեռ հնարավոր չէ զգալ շոշափելիս։ Յուրաքանչյուր պատկեր կուսումնասիրի առնվազն մեկ ճառագայթաբան։ Փորձարկումը նաև ցույց կտա՝ արդյոք բժիշկները կարող են ավելի քիչ ժամանակ ծախսել նորմալ պատկերների կրկնակի ստուգման վրա և ավելի շատ ժամանակ հատկացնել կասկածելի դեպքերին:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը