Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը
Գիտություն և Մշակույթ
Արդեն ախտորոշված աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություն ունեցող ավելի քան 16 հազար մարդ մասնակցել է Օքսֆորդի համալսարանի ղեկավարած փորձարկմանը։ Բոլորը շարունակել են ստանալ խոլեստերինն իջեցնող իրենց սովորական բուժումը։ Դրան հավելյալ մի խումբը ստացել է ինկլիսիրան, մյուսը՝ պլացեբո։ Նոյեմբերի 23-ին «Նովարտիսը» հայտնել է, որ դեղն ստացած խմբում սրտանոթային ծանր բարդությունների ընդհանուր ռիսկն ավելի ցածր է եղել։
Հետազոտողներին հետաքրքրել է, թե որքան հաճախ են հիվանդները սրտամկանի ինֆարկտ կամ իշեմիկ ինսուլտ ունենում, կորոնար հիվանդությունից մահանում կամ սրտի արյունամատակարարումը վերականգնելու շտապ միջամտության կարիք ունենում։ Առաջին հաղորդագրությունը վերաբերում է այս ելքերի համակցված ցուցանիշին։ Թե որքանով է նվազել ռիսկը, ընկերությունը դեռ չի հայտնել․ ամբողջական արդյունքները նախատեսվում է հրապարակել 2027-ի առաջին կիսամյակում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը