Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին
Հասարակություն
Նոյեմբերի սկզբին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Բունիա քաղաքում Էբոլայից պաշտոնապես գրանցվել էր 707 մահ։ Բայց քաղաքի երեք հիմնական գերեզմանատների արբանյակային պատկերներն այլ թիվ են բացահայտել։ «Ռոյթերսը» համեմատել է նոր գերեզմանների քանակը նախորդ՝ համաճարակից զերծ տարվա տվյալների հետ և գնահատել, որ քաղաքում սպասվածից ավելի քան 1 000 մարդ է մահացել։ Հետաքննությունը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։
Երկու թվերը տարբեր բան են չափում։ 707-ը Էբոլային պաշտոնապես վերագրված մահերն են, իսկ 1 000-ից ավելին՝ բոլոր պատճառներով մահերի հավելաճը։ Այդ տարբերության մի մասը կարող է բացատրվել վարակի չգրանցված դեպքերով։ Կան նաև համաճարակի անուղղակի կորուստներ․ այլ հիվանդություններ ունեցող մարդիկ վարակվելու վախից երբեմն խուսափել են հիվանդանոց դիմելուց։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը