Շերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա Վալտերին
Աշխարհ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 80-ամյա Վալիկո Ջեջեյային, որը քրեական աշխարհում հայտնի է «Վալտեր» մականունով։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Ըստ «Պրայմ Քրայմ» գործակալության՝ Ջեջեյան նոյեմբերի 21-ին Մոսկվա է ժամանել Երևանից։ Նա նախկինում մի քանի տարի բնակվել է Չեռնոգորիայում, սակայն վիզայի ժամկետը լրանալուց հետո ստիպված է եղել հեռանալ երկրից։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստան ժամանած Ջեջեյային, Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով, ուղարկել են Մոսկվա։
ՌԲԿ-ի աղբյուրների համաձայն՝ Ջեջեյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու հոդվածով՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդված։ ՏԱՍՍ-ի աղբյուրը, սակայն, ձերբակալության պատճառները չի հստակեցրել։
1990-ականներին Վալտերի անունը կապվել է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Սախալինի քրեական շրջանակների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը