Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներում
Աշխարհ
Բրազիլիայում Ալցհայմերի հիվանդությամբ տառապող 74-ամյա Ժանարինո Ֆերեյրա դոս Սանտոսին ողջ են հայտնաբերել Ամազոնի խիտ անտառներում՝ 11 օր անհետ կորած մնալուց հետո։ Տղամարդն անհետացել էր նոյեմբերի 10-ին՝ Ամապա նահանգի մայրաքաղաք Մակապայի մերձակայքում գտնվող անտառային տարածք մտնելուց հետո։ Փրկարարները նրան գտել են նոյեմբերի 20-ին՝ անհետացման վայրից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։
Տղամարդը գոյատևել է՝ սնվելով վայրի մրգերով, մասնավորապես՝ բուրիտի արմավենու պտուղներով, և խմելով բնական աղբյուրների ջուրը։ Որոնումների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ակայի արմավենու տերևներից պատրաստված նրա ժամանակավոր անկողիններն ու ոտնահետքերը, որոնք վկայել են, որ նա երկար ժամանակ շրջանաձև քայլել է նույն տարածքում։
Որոնողական աշխատանքները շարունակվել են նաև նրա թոռնուհու՝ Սառա Մոնտեսի հուզիչ կոչից հետո։ Նա սոցիալական ցանցերում խնդրել էր չդադարեցնել պապի որոնումները։ Հայտնաբերվելուց հետո տղամարդուն պատգարակով դուրս են բերել անտառից և տեղափոխել հիվանդանոց։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը