Իրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ են
Աշխարհ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ օրենսդիր մարմինը պատրաստ է արտահերթ կարգով ընդունել միջուկային զենքի չտարածման պայմանագրից երկրի դուրս գալու մասին օրենքը։ Նրա խոսքով՝ համապատասխան օրինագծերն արդեն մշակվել և գրանցվել են խորհրդարանի օրենսդրական համակարգում։
Պատգամավորները պատրաստ են արագ ընդունել դրանք, եթե երկրի ղեկավարությունը որոշի դուրս գալ միջազգային պայմանագրից։ Ազիզին ընդգծել է, որ նման քայլը պետական մակարդակով որոշում է պահանջում։ Խորհրդարանն իր հերթին պատրաստ է ապահովել դրա իրավական իրականացումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը