Հունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում է
Տնտեսություն
Հունգարիայի ընդդիմադիր «Մեր հայրենիքը» կուսակցությունը պատրաստում է օրինագիծ, որի նպատակն է պահպանել Ռուսաստանի հետ գործող նավթի և գազի մատակարարման պայմանագրերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի փոխնախագահ Դորա Դուրոն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պետք է պաշտպանի երկրի էներգետիկ անվտանգությունը և էլեկտրացանցի կայունությունը։
Օրինագիծը նախատեսում է նաև աջակցել ռուսական մասնակցությամբ կառուցվող «Պակշ-2» ատոմակայանի նախագծին։
Դուրոյի ներկայացրած տվյալներով՝ Հունգարիայի նավթի մատակարարումների գրեթե 90, իսկ բնական գազի՝ 75 տոկոսն ապահովվում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանագրերով։ Նա պնդել է, որ այդ գործարքները երկրին մատչելի էներգակիրներ են ապահովում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը