Կարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգ
Ժամանց
Աստղագետները Երկրից ընդամենը 28 լուսատարի հեռավորության վրա հայտնաբերել են հազվագյուտ եռակի աստղային համակարգ՝ «Welopō'ai», որը կազմված է կարմիր և երկու սպիտակ թզուկներից։ Համակարգը հայտնաբերվել է պատահաբար․ գիտնականներն ուսումնասիրում էին կարմիր թզուկի շուրջ հնարավոր մոլորակները, սակայն նկատել են նրա անսովոր տատանումները։

Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ դրա կողքին պտտվում է սպիտակ թզուկ՝ նախկին աստղի մնացորդ, իսկ ավելի հեռու գտնվում է ևս մեկը։ «Welopō'ai»-ն հատկապես հետաքրքրել է գիտնականներին, քանի որ դրա կառուցվածքը դժվար է բացատրել․ աստղերի էվոլյուցիայի ընթացքում նման համակարգը կարող էր անկայուն դառնալ, սակայն երեք աստղերն էլ պահպանել են իրենց ուղեծրերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը