ԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և Արգենտինա
Գիտություն և Մշակույթ
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը պատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում պաշտոնավարման առաջին 100 օրում այցելել ԱՄՆ և Արգենտինա։ Նոյեմբերի 23-ին հրապարակված «Եվրանյուզի» հարցազրույցում նա բացատրել է այցերի նպատակը՝ երկու երկրներին վերադարձնել բանակցությունների սեղան։ Բոտսվանայի առաջադրած 39-ամյա բժիշկը յոթ թեկնածուներից ամենաերիտասարդն է։
Թամամյանն իր ծրագրի հիմքում դնում է մի հարց, որին առնչվել է որպես բժիշկ․ ինչո՞ւ պետք է հիվանդի ապրելու հնարավորությունը կախված լինի նրա բնակավայրից։ Նրա խոսքով՝ կլինիկայում աշխատելիս ինքն է տեսել, թե միջազգային ուղեցույցները գործնականում ինչ են տալիս հիվանդին ու նրա ընտանիքին։ ԱՀԿ-ի գործադիր խորհուրդը մինչև փետրվարի սկիզբ պետք է ընտրի երեք թեկնածուի, իսկ վերջնական ընտրությունը նախատեսված է 2027-ի մայիսին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը