Մեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառել
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է այն հինգ պայմանները, որոնց առկայության դեպքում, իր մեկնաբանությամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառել։
Դրանք ներկայացված են «Մոսկվայի միջազգային իրավունքի ամսագրում» հրապարակված նրա հոդվածում՝ «Պետական ինքնիշխանությունը և միջուկային զենքը» վերնագրով։
Մեդվեդևը հղում է արել 2024 թվականին հաստատված ռուսական միջուկային զսպման քաղաքականությանը։ Նշված պայմաններն են՝
-
Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման հավաստի տեղեկության ստացումը։
-
Ռուսաստանի տարածքի, զորքերի կամ արտասահմանում գտնվող օբյեկտների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառումը։
-
Ռուսաստանի միջուկային պատասխան հարվածի հնարավորությունը խափանող կարևոր պետական կամ ռազմական օբյեկտների վրա հարձակումը։
-
Ռուսաստանի կամ Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կրիտիկական սպառնալիք ստեղծող սովորական զինատեսակներով ագրեսիան։
-
Ռուսաստանի սահմանը հատող օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման մասին հավաստի տեղեկության ստացումը։
Մեդվեդևը նաև պնդել է, որ Ուկրաինային արևմտյան երկրների կողմից միջուկային զենքի փոխանցումը՝ նույնիսկ գաղտնի, կարող է Ռուսաստանի կողմից կանխարգելիչ միջուկային հարվածի պատճառ դառնալ։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում մինչ այժմ միջուկային զենք կիրառելու անմիջական անհրաժեշտություն չի առաջացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը