Միջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լ
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանն այս տարի կարող է տիեզերք արձակել միջուկային զենքով զինված արբանյակ։
Ըստ տեղեկությունների՝ «Սպուտնիկ-S» անվանումով արբանյակը հավաքվել է դեռ մի քանի տարի առաջ և այժմ գտնվում է Մոսկվայի շրջանում։
Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունն ու զինված ուժերը մասնակցել են տվյալների փոխանակմանը։ Մոսկվան 2024 թվականին հերքել էր ամերիկյան մեղադրանքները, թե Ռուսաստանը միջուկային զենք է մշակում հակառակորդի արբանյակները տիեզերքում ոչնչացնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը