«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել
Ժամանց
1992 թվականի «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում օգտագործված լեգենդար «Բեթմոբիլներից» մեկը հանվել է աճուրդի։ Մեքենայի նախնական արժեքը գնահատվում է 5-7 միլիոն դոլար։ Այն Թիմ Բարթոնի ֆիլմի համար հատուկ պատրաստված երեք մեքենաներից մեկն է և նկարահանվել է ֆիլմի վարելու տեսարանների մեծ մասում։ Մոտ 6 մետր երկարությամբ սև մեքենան ունի Chevrolet V8 շարժիչ և հեռակառավարվող բոցավառվող արտանետման համակարգ, որն օգտագործվել է նաև ֆիլմում։

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ մեքենան կարող է գերազանցել «Բեթմոբիլի» վաճառքի նախկին ռեկորդը։ 2013 թվականին 1960-ականների հեռուստասերիալում օգտագործված մեքենան վաճառվել էր 4,6 միլիոն դոլարով։ Այնուամենայնիվ, ապագա սեփականատերը չի կարողանա մեքենան վարել հանրային ճանապարհներով․ այն նախատեսված չէ սովորական երթևեկության համար։ Բացի այդ, հանրային ցուցադրությունների ժամանակ մեքենան պետք է մնա անշարժ, իսկ հատուկ միջոցառումներին ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի ստանալ համապատասխան թույլտվություն Warner Bros.-ից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը