Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին
Քաղաքական
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ուղղակի ներգրավումն Ուկրաինայի հակամարտությանը կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
Նա ներկայացրել է իր պատկերացմամբ երեք հնարավոր զարգացում։ Առաջինը դաշինքի ռազմական ներգրավումն է, որը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։ Երկրորդը հակամարտության երկարաձգումն է տարիներով, իսկ երրորդը՝ կողմերի կողմից դրա հետևանքների գիտակցումը։
Լը Պենը երկարատև հակամարտությունը համեմատել է Հարյուրամյա պատերազմի հետ՝ ուշադրություն հրավիրելով նաև համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցությանը։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ կլինի բանակցել բոլոր կողմերի հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը