Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել
Արտակարգ Պատահար
Ռումինիայի և Ուկրաինայի սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերումից հետո օդ են բարձրացվել Իսպանիայի ռազմաօդային ուժերի երկու կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռադարներն օդային թիրախը հայտնաբերել են ուկրաինական Վիլկովե բնակավայրից մոտ 30 կիլոմետր հյուսիս։
Դրանից հետո «Միխայիլ Կոգըլնիչանու» ավիաբազայից օդ են բարձրացել իսպանական երկու F-18 կործանիչ և երկու NH-90 ուղղաթիռ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը