Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան իրավական հետապնդում կսկսի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կմասնակցեն արտասահմանում սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը, եթե նման որոշում ընդունվի։
Նրա խոսքով՝ Կրեմլն անօրինական է համարում ոչ միայն այդ միջոցների արգելափակումը, այլև դրանցից ստացված տոկոսների օգտագործումը։ Խոսքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի արտասահմանում սառեցված պահուստների մասին է։
Եվրոպայում շարունակվում են քննարկումները՝ այդ միջոցները Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործելու հնարավորության շուրջ։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր իրավունքները պաշտպանել օրենքով նախատեսված բոլոր միջոցներով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը