Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում
Քաղաքական
Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետ Էդուարդ Բաբայանը գրել է.
Սիրելի՛ բնակիչներ.
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից գտնվում եմ արձակուրդում։
Շարունակաբար ստանում եմ ձեր հաղորդագրություններն ու զանգերը։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, պատրաստակամության և վստահության համար։
Այս օրերին Աբովյան համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսում եմ հանդիպումներ, որոնց ընթացքում միասին ամփոփելու ենք մեր համայնքում կատարված աշխատանքները և քննարկելու ենք առաջիկա ծրագրերը։
Միաժամանակ սպասում եմ ձեզ նաև կենտրոնական գրասենյակում ՝ ձեր առաջարկները լսելու և մեր ծրագրերը ներկայացնելու համար։
Աբովյան համայնքը շենացնելու, համայնքի շարունակական զարգացումը ապահովելու և առավել մրցունակ համայնք կառուցելու համոզմունքով շարժվում ենք առաջ` դեպի հաղթանակ։
Սիրով սպասում եմ բոլորիդ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը