Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով
Աշխարհ
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի մազերի մի փունջ աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով։ Աճուրդի տան տվյալներով՝ մազափունջը Վաշինգտոնի մտերիմներից մեկի՝ Ջոն Գադսբիի ժառանգների միջոցով հասել է հայտնի կոլեկցիոներ Ջոն Ք. Լաթիմերին։
Գադսբին 1798 և 1799 թվականներին իր հյուրանոցում հյուրընկալել էր Վաշինգտոնի ծննդյան վերջին երկու տոնակատարությունները։ Նրա թոռնուհին 1928 թվականին տված հայտարարության մեջ նշել է, որ պապը մազափունջը ստացել էր Վաշինգտոնի հետ ունեցած բարեկամության շնորհիվ։
Նրա խոսքով՝ մազերը շրջանակի մեջ էին տեղադրված և երկար տարիներ կախված էին իրենց տան պատին՝ Վաշինգտոնի դիմանկարի տակ։ Մազափունջը վաճառվել է ոսկեգույն շրջանակով՝ ապակե ծածկի տակ։ Աճուրդի տունը չի հայտնել գնորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը