Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ
Աշխարհ
Չինաստանի գաղտնիքների պաշտպանության պետական մարմինը հրապարակել է լրտեսության աղմկահարույց գործի մանրամասներ։ Մա ազգանունով հայտնի պետական պաշտոնյան մահապատժի է դատապարտվել օտարերկրյա հետախուզությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։
Ըստ հրապարակման՝ արտասահմանյան գործուղման ընթացքում նրան հավաքագրել են գումարի և շանտաժի միջոցով։ Սկզբում օտարերկրյա գործակալները վճարել են հանդիպումների համար, ապա սպառնացել բացահայտել նրա նախկին անօրինական գործողությունները։
Պաշտոնյան շարունակել է լրտեսական գործունեությունը նույնիսկ Չինաստան վերադառնալուց հետո։ Նա օտարերկրյա հետախուզությանը փոխանցել է ավելի քան 100 հաղորդում՝ դրա դիմաց ստանալով մեկ միլիոն յուանից ավելի գումար։ Դատարանը որոշել է նաև բռնագրավել նրա ամբողջ գույքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը