Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արևմտյան երկրների կողմից Ուկրաինային միջուկային զենքի բաց կամ գաղտնի փոխանցումը կարող է Մոսկվային դրդել կանխարգելիչ միջուկային հարվածի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջուկային զենք կիրառելու անմիջական անհրաժեշտություն մինչ այժմ չի առաջացել։ Սակայն նա պնդել է, որ նման սպառազինության փոխանցումը Կիևին կարող է փոխել իրավիճակը։
Ռուսաստանցի պաշտոնյան ընդունել է, որ երկրի գործող միջուկային դոկտրինն ուղղակիորեն չի նախատեսում կանխարգելիչ հարվածի կիրառումը։
Միաժամանակ նա նշել է, որ զանգվածային սովորական հարձակումը, որը սպառնում է Ռուսաստանի գոյությանը, նույնպես կարող է հիմք դառնալ միջուկային ուժի կիրառման համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը