Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է
Աշխարհ
Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգին ժամանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ երկու երկրների միջև սահմանային լարվածության կապակցությամբ։ Մոսկվան բողոքում է Տալլինի որոշման դեմ, որով դեկտեմբերի 1-ից վեց ամսով փակվելու են Ռուսաստանի հետ ավտոմոբիլային սահմանային անցակետերը։ Էստոնիան սահմանափակումները բացատրում է ազգային անվտանգության սպառնալիքներով։
Տալլինը Ռուսաստանին մեղադրում է նաև պաշտպանական ձեռնարկության դեմ ենթադրյալ հրկիզման փորձին առնչություն ունենալու մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մերժել է մեղադրանքները և զգուշացրել հնարավոր պատասխան քաղաքական ու դիվանագիտական քայլերի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը