Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը գիշերային զանգվածային հարձակումից հետո։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համակցված հարձակումը տևել է ավելի քան վեց ժամ։
Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունները շարունակում են վերացնել հարձակման հետևանքները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ վնասվել են նավթի առաջնային վերամշակման կայանքն ու պահեստային տարողությունները։ Գործարանի տարեկան արտադրական հզորությունը շուրջ հինգ միլիոն տոննա է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը