Թրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ոգևորված է նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակով։ Նրա պնդմամբ՝ Թեհրանը դեմոկրատներին համարում է թույլ և անարդյունավետ, ինչն, ըստ ամերիկյան նախագահի, կարող է խրախուսել Իրանի ավելի ագրեսիվ գործողությունները։
Truth Social սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Իրանը արձակել է ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, քան նախորդ մեկ տարվա ցանկացած այլ ժամանակահատվածում։ Նա պնդել է, որ դրանք բոլորը խոցվել են և վնաս չեն պատճառել։
ԱՄՆ նախագահը նաև դեմոկրատներին և Իրանին մեղադրել է ընտրություններից առաջ նավթի գները բարձր պահելու փորձերի մեջ՝ պնդելով, որ քվեարկությունից հետո դրանք ռեկորդային չափով նվազել են։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը