Ուկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկը
Աշխարհ
Նոյեմբերի 23-ի առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Պերմի երկրամասում գտնվող «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանին։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործարանի տարածքում առնվազն երեք հարված է գրանցվել, որից հետո մի քանի հրդեհի օջախներ են առաջացել։
Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հաստատել է արդյունաբերական օբյեկտներից մեկի վնասումը՝ նշելով, որ տուժածների մասին նախնական տեղեկություններ չեն եղել։ Սակայն ավելի ուշ The Moscow Times-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով Պերմի շրջանում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ թեթև վնասվածքներ ստացել։ Իշխանությունները գործարանի անունը պաշտոնապես չեն նշել։
«Պերմնեֆտեօրգսինթեզը» պատկանում է «Լուկօյլին» և կարող է տարեկան վերամշակել մինչև 13 միլիոն տոննա նավթ։ Ըստ հրապարակումների՝ սա գործարանի նկատմամբ 2026 թվականի սկզբից ի վեր առնվազն յոթերորդ հարձակումն է։ Նախորդ հարվածներից հետո ձեռնարկությունը մի քանի անգամ ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը