Կիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է արդեն նոյեմբերի 24-ին մասնակցել քառակողմ բանակցությունների՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությամբ։ Այս մասին նա հայտնել է Բեռլինում՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։
Զելենսկու խոսքով՝ գործընկերները ցանկանում են հանդիպումը կազմակերպել մինչև Սուրբ Ծնունդ, սակայն Ուկրաինան հույս ունի, որ այն տեղի կունենա ավելի վաղ։ Նա ընդգծել է, որ բանակցություններից առաջ Կիևը, Վաշինգտոնը և եվրոպական գործընկերները պետք է համաձայնեցնեն ընդհանուր օրակարգն ու միասնական դիրքորոշումը։
Ուկրաինայի նախագահը հատկապես կարևորել է Եվրոպայի անմիջական մասնակցությունը՝ նշելով, որ եվրոպական անվտանգությունն անհնար է քննարկել առանց եվրոպական երկրների ներկայության բանակցային սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ ցանկացած համաձայնության գլխավոր նպատակը պետք է լինի Ուկրաինայի և ամբողջ եվրաատլանտյան տարածքի իրական անվտանգությունը, որպեսզի Ռուսաստանը խաղաղությունը չօգտագործի որպես նոր ագրեսիայի նախապատրաստման դադար։
Зеленский+2


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը