Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ 

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։

Ընդդիմադիր թևի գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության տրամաբանությունը, ավելին՝ այն շեղվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքից և խարսխվում է հարկային ճնշման ու պարտքային բեռի ընդլայնման վրա։

Հնչած քննադատությունների առանցքում նաև միջոցների բաշխման համամասնություններն են, երբ վարչապետի հովանու տակ իրականացվող միջոցառումների ու փառատոնների համար նախատեսվում է մոտ 8,5 միլիարդ դրամ, մինչդեռ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը բյուջեում տեղ չի գտել։

Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ իրենց պաշտոնավարման շրջանում պետական պարտքը ոչ թե կրկնապատկվել, այլ աճել է 1,7 անգամ՝ ընդգծելով, որ դրա մի մասը ձևավորվել է նախկինում ստանձնած պարտավորությունների հաշվին, իսկ ներկայիս աճը պայմանավորված է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ։ Այդուհանդերձ, նախագծի թվերը ցույց են տալիս, որ հաջորդ տարի պետական պարտքը կավելանա 650 միլիարդ դրամով կամ 11,2 տոկոսով՝ մոտենալով 6,5 տրիլիոն դրամի ցուցանիշին։ Ընդդիմության ներկայացուցիչները հատուկ շեշտում են, որ այդ 650 միլիարդ դրամից միայն 126,6 միլիարդն է նպատակային, մինչդեռ մնացած գումարների ուղղվածության հստակ հետագծելիությունն ապահովված չէ։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ուժային ու անվտանգային ոլորտների ֆինանսավորման համամասնությունները, քանի որ ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության նախարարության հատկացումների աճը կազմում է 9 տոկոս՝ գրեթե հինգ անգամ զիջելով ՆԳՆ-ի ցուցանիշին։

Այս համատեքստում առանձնակի սուր է դառնում շուրջ 1,3-1,4 միլիարդ դոլարի կարգի բյուջետային պակասուրդի հարցը, քանի որ դեֆիցիտի նման ծավալն ուղղակիորեն նշանակում է, որ համապատասխան չափով պետք է ներգրավվեն նոր փոխառություններ և արտաքին պարտք։

Մինչդեռ բյուջետային ծախսերն աճում են մոտ 13 տոկոսով, իսկ տնտեսական աճի առավելագույն կանխատեսումը սահմանված է 5,8 տոկոս՝ զիջելով նախորդ տարիների արդյունքներին, եկամտային հիմքը չի հասցնում ապահովել ավելացող պարտքային բեռի կայուն կրողունակություն։ Պարտքային ֆինանսավորումը բնույթով անսահմանափակ լինել չի կարող. յուրաքանչյուր նոր փոխառություն մեծացնում է սպասարկման ծանրությունը, և ինչքան էլ որոշում կայացնողները հանդես գան ինքնավստահ, դիլետանտ ու հռետորական հայտարարություններով, ֆինանսական տրամաբանությունն ունի իր վերջնակետը։

Վաղ թե ուշ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է, իսկ դրա սպասարկումը դառնում է անհնարին, ինչը փլուզում է փոխառությունների հաշվին պահպանվող հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ֆինանսական կաթվածի՝ հարվածելով տարբեր ոլորտների բնականոն գործունեությանն ու խորացնելով առկա ճգնաժամային միտումները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներում
Ամենադիտված