Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կատարի վարչապետ ու արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին Վաշինգտոնում քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիներն ու երկկողմ համագործակցության խորացումը։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ-Կատար ռազմավարական երկխոսության ութերորդ փուլի շրջանակում։ Կողմերը քննարկել են Իրանի, Գազայի, Սիրիայի և Լիբանանի շուրջ զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Ռուբիոն վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը Կատարի անվտանգության ապահովմանը և կարևորել երկու երկրների պաշտպանական համագործակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությանը՝ ընդգծելով, որ դրա անվտանգությունն առանցքային նշանակություն ունի էներգակիրների մատակարարման և համաշխարհային տնտեսական կայունության համար։
ԱՄՆ պետքարտուղարը նաև բարձր է գնահատել Կատարի միջնորդական դերը միջազգային հակամարտությունների կարգավորման գործում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը պաշտպանության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և իրավապահ ոլորտներում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը